«Առաքել Մովսիսյան, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հանրապետական գրասենյակից մարդկանց  է ուղարկել Հանրապետության հրապարակ՝ սադրանքներ անելու։

«Նա ինքն էլ հայտնվել էր այստեղ, լրագրողը հարց է տալիս, պատասխանում է՝ Նիկոլին ասա, թող թրաշվի։ Առաքել Մովսիսյան, ես չգիտեմ՝ կթրաշվեմ, թե ոչ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։