Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ հրապարակ էր եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն առանձնազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ եւ հեռացավ։ Հարցին, արդյոք բանակցություններ կլինեն, նա պատասխանել է. «Հուսամ»։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։