Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի նախագահ Մարգարեթ Թալեւը հայտարարություն է տարածել, որում ընդունել է, որ շաբաթ կայացած ամենամյա ընդունելությանը հրավիրված կոմիկ Միշել Վուլֆի մի քանի կատակներ չէին համապատասխանում միավորման ոգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ասոցիացիային հղված ուղերձում Թալեւն ուշադրություն է դարձել այն հանգամանքին, որ Վուլֆի մենախոսությունը, որը պետության ղեկավարին եւ նրա վարչակազմի անդամներին հասցեագրած մի քանի կոպիտ կատակներ է պարունակել, որոշ հյուրերի վիրավորել է:

Վուլֆը, որն առաջին հերթին հայտնի է որպես NBC հեռուստաալիքում «Երեկոյան շոու Սեթ Մայերսի հետ» շոուի համար կատակների հեղինակ, իր մենախոսության ընթացքում իրեն ոչ միայն բավականին ազատ կատակներ է թույլ տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ, այլեւ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին ուղղված մի շարք հակասական արտահայտություններ է կատարել, որն ընթրիքին մասնակցում էր: Սա բացահայտ բացասական արձագանք է հարուցել նույնիսկ լիբերալ տրամադրված մամուլի ներկայացուցիչների շրջանում, որոնք ավանդաբար հանդես են գալիս Թրամփի վարչակազմի քննադատությամբ:

«Լսել եմ, որ միավորման անդամները հիասթափություն են հայտնել շոու ծրագրի վարողի մենախոսությունից, ինչպես նաեւ մտահոգություն, թե դա ինչպես կանդրադառնա մեր առաքելության վրա: Երեկվա երեկոյի ծրագիրը նվիրված էր ուղերձին ուժեղ եւ ազատ մամուլին մեր ընդհանուր հավատարմության մասին, այլ ոչ թե մարդկանց տարանջատելուն: Ցավոք, նրա մենախոսությունը չէր համապատասխանում այս առաքելության ոգուն»,- ընդունել է նա:

Հայտարարությունը տարածվելուց կարճ ժամանակ անց այս կապակցությամբ արտահայտվել է նաեւ Թրամփը: «Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքն անցյալ տարի ձախողվել էր, բայց այս տարի ընդունելությունը կոնֆուզ էր նրա հետ կապված բոլորի համար: Անվայելուչ «կոմիկը» պարզապես սայթաքեց (իր կատակները չկարողացավ անել նույնիսկ Սեթ Մայերսի թույլ ելույթների նմանությամբ): Այս ընթրիքը թողեք անցյալում կամ ամեն ինչ նորից սկսեք»,- նշել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքն ավանդաբար Վաշինգթոնի բարձրաշխարհիկ կյանքի գլխավոր միջոցառումն է: Այս տարի այն տեղի է ունեցել Washington Hilton հյուրանոցում: Սովորականի պես, երեկոյին հավաքվել էին վաշինգթոնյան քաղաքական լրագրության, ԱՄՆ իշխանությունների, արտասահմանան դիվանագիտական կորպուսի եւ նույնիսկ շոու բիզնեսի կարեւոր ներկայացուցիչները: