Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիդնեյում իր ելույթում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլի կնոջը՝ Լյուսի Տերնբուլին «համով» է անվանել, փոխանցում է Vanity Fair պարբերականը։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հյուրընկալության համար, շնորհակալություն հայտնել ձեզ և ձեր համով կնոջը»,–ասել է Մակրոնը։
Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ավստրալիա է ժամանել եռօրյա այցով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հիմնական հարցերը, որ կողմերը մտադիր են քննարկել, պաշտպանության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համագործակցությունն է։











