ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներից է տեղեկացել, որ դուստրը՝ Նարե Շարմազանովան բաց նամակ է գրել: Այս մասին ԱԺ-ում այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում Շարմազանովը:
«Ծանոթացել եմ շատ ուշ, քանի որ գիշերը տանը չեմ եղել եւ ես սոցիալական ցանցերում չկայի, եւ ինձ լրագրողներն են զանգել, ասել, որ Նարես նման բան է գրել: Մեծ աղջիկ է արդեն շուտով 16 տարեկան կդառնա, ամենակարեւորը ինքն իրեն տեսնում է Հայաստանում, իսկ մնացածը ինչ-որ գրել է, ինչ-որ չի գրել, ես սուբյեկտիվ եմ, չեմ կարող իմ երեխու գրածը մեկնաբանել: Ամեն դեպքում ազնիվ է գրել»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ համացանցում տարածվել էր Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի նամակը վերջին իրադարձությունների վերաբերյալ «Հեղափոխության անտեսված կողմը» վերնագրով: Այն բուռն արձագանք էր գտել բազմաթիվ օգտատերերի շրջանում:











