Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կմրցեն Երեւանի Միկան ու Բաքվի Ինտերը:

Խմբային փուլի վերջին խաղում Միկան այսօր, հունվարի 18-ին 2:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի չեմպիոն Բունյոդկորի նկատմամբ եւ Բ խմբում գրավեց երկրորդ տեղը: Խմբի հաղթող դարձավ Ռիգայի Սկոնտոն, որը վերջին տուրում 3:0 հաշվով պարտության մատնեց Տոբոլին:

Ադրբեջանի չեմպիոն Բաքվի Ինտերը Ա խմբի առաջին տեղը գրավեց հարյուրտոկոսանոց արդյունքով` երեք հաղթանակ:

Միկա - Ինտեր խաղը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հունվարի 19-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: