Նոր Զելանդիայում զայրացել են, որ հաճախ իրենց երկիրը մոռանում են աշխարհի քարտեզում նշել եւ նոր հումորային գովազդային արշավ են սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արշավի կարգախոսն է՝ «Վերադարձնենք Նոր Զելանդիան քարտեզների վրա» («Get New Zealand on the map again!»)։

Գովազդային հոլովակում Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդե Արդերնին է զանգահարում երգիծաբան Ռիզ Դերբիին, որը որոշել է «բացահայտել» համաշխարհային դավադրությունը։ Հետաքննությունը դերասանին բերում է այն եզրահանգման, որ քարտեզից երկրի անհետացման հետեւում կարող է Ավստրալիան կանգնած լինել, այդ դեպքում ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում այնտեղ։