Սանկտ Պետերբուրգում ավարտվեց ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Ինտեր, Բաքու – Միկա, Երեւան հանդիպման առաջին խաղակեսը:

Ադրբեջանի չեմպիոնը հաղթում է 2:0 հաշվով: 30-րդ րոպեին հաշիվը բացեց Վլադիմիր Լեւինը: 7 րոպե անց Գիրթս Կարլսոնսը կրկնապատկեց հաշիվը: Ադրբեջանի չեմպիոնն այն հատուկենտ թիմերից է, որ մրցաշարին մասնակցում է ուժեղագույն կազմով: Միկան Հայաստանի անցած առաջնության չորրորդ թիմն է: