Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների Համագործակցության գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Ադրբեջանի չեմպիոն Ինտերը 4:0 հաշվով առավելության հասավ Հայաստանի անցած առաջնության չորրորդ տեղը զբաղեցրած Երեւանի Միկայի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ինտեր - Միկա խաղում երկու գոլի հեղինակ դարձավ լատվիացի Գիրտս Կարլսոնսը, մեկական անգամ աչքի ընկան Վլադիմիր Լեւինն ու էստոնացի Դմիտրի Կրուգլովը:

Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Համագործակցության չեմպիոնների գավաթ

1/4  եզարափակիչ

Ինտեր (Ադրբեջան) - Միկա (Հայաստան)  4:0 (2:0)

Լեւին, 23, Կարլսոնս, 37, 59, Կրուգլով, 51