Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ուոլթ Մարդենտին համարվում է Tesla Model 3 էլեկտրական մեքենայի ամենածեր սեփականատերը: Այժմ արհեստավարժ մեխանիկը 96 տարեկան է եւ նա Tesla-ն իր ամենասիրելի մեքենան է անվանում, հաղորդում է Motor-ը:
Իր կյանքի ընթացքում Մորդենտին վարել է բազմաթիվ ամերիկյան մեքենաներ, սակայն ամբողջ կյանքը մասնագիտացել է Hudson Motor Car Company-ի արտադրության մեքենաների վերանորոգման ոլորտում: 1940-ին եւ 1980-ականներին նա մասնակցել է մրցարշավների, իսկ 1957-ին Դեյթոն Բիչ լողափում նրա Kurtis Kraft-ը արագության ռեկորդ է սահմանել:




























