Իսլանդիայում մեկնարկել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի B խմբի մրցաշարը:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ ոքի` 2:2 հաշվով է խաղացել Հունաստանի հետ:

Խմբում ընդգրկված են նաեւ Իսլանդիայի եւ Լատվիայի թիմերը, որոնց խաղում 5:4 հաշվով հաղթել են լատվիացիները:

Այսօր, հունվարի 22-ին Հայաստանի հավաքականը կմրցի իսլանդացիների, իսկ հունվարի 24-ին` լատվիացիների հետ: