Հոնկոնգում կայանման մեկ տեղի արժեքի նոր համաշխարհային ռեկորդ է սահմանվել: 4.9 մ երկարությամբ եւ 2.4 մ լայնությամբ հատվածը, որը գնահատվել էր 330 հազար դոլար, ի վերջո վաճառվել է 760 հազար դոլարով, հայտնում է Autonews-ը` հղում անելով South China Morning Post-ին:
Աշխարհի ամենաթանկ ավտոկայանատեղին գտնվում է Հոնկոնգի հեղինակավոր հատվածում՝ Ultima բնակելի համալիրից քիչ հեռու եւ կոչվում է Ցզյուլուն: «Տեղացիները շատ հարուստ են, ուստի այդ գումարը նրանց համար կարեւոր չէ, հաշվի առնելով, որ այստեղ բնակարանի միջին արժեքը մոտ 12,7 մլն դոլար է», - նշել է Հոնկոնգի ռիելթոր Սանդիա Լաուն:
Այսպիսով գերազանցվել է նախորդ ռեկորդը, որը նույնպես Հոնկոնգում էր սահմանվել: 2017-ի մայիսին 17.5 քառ/մ ընդհանուր մակերեսով տարածքի համար 664.6 հազար դոլար էին վճարել:





























