Երեւանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ընթանում է Ավրորա մրցանակաբաշխության եզրափակիչ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառումը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան, ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։
Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին, Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում:
«Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. «Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի է ունենում նոր Հայաստանում, երբ համայն հայության եւ հատկապես երիտասարդության մեջ կտրում ավելացել է ձգտումը դեպի ազատություն, լույս ու երազանք: Գնահատելի է, որ մարդիկ ներդրում են կատարում հումանիզմի ոլորտում: Հիշենք, որ մեզ հետ էլ այդպես են վարվել 100 տարի առաջ աշխարհի տարբեր երկրներում՝ ապաստան ու օգնություն տալով ցեղասպանությունից մազապուրծ հայերին: Այսօր ձգտում ենք վերադարձել այն, ինչ ստացել ենք վ100 տարի առաջ:
Հայաստանը վարում է հետեւողական պայքար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար: Բնավ պատահական չէ, որ Հայաստանը պատրաստ է եւ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որոնք մնացին անպատասխան: Բնավ պատահական չէ, որ Հայաստանում վերջերս տեղի ունեցան խոշոր փոփոխություններ խաղաղ մթնոլորտում»,-ընդգծեց նախագահը:











