Շաբաթ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում շահագործվել է առանց շփման ցանցի աշխատող  եւ կանգառների ընթացքում էներգիա ստացող նորարարական տրամվայ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Parisien թերթին:

Թերթի հաղորդմամբ՝ օդային շփման ցանցի միջոցով էլեկտրաէներգիայի ավանդական փոխանցումից հրաժարվելուն օգնել է նորագույն գետնով վերալիցքավորման կայուն համակարգը: Այն տրամվային թույլ է տալիս էներգիա կուտակել եւ կանգառի ժամանակ լիցքավորվել:

 «Ամբողջ գործընթացը 20 վայրկյանից քիչ է տեւում», -թերթը  մեջբերում է տեխնոլոգիայի ստեղծողին՝ ֆրանսիական Alstom ընկերությանը: