Tesla ընկերությունն ավելացրել է իր նոր Model 3 էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը շաբաթական մինչեւ 5 հազար օրինակ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Ըստ աղբյուրների՝ ավտոմեքենաների այս խմբաքանակի վերջին օրինակների վրա աշխատանքն ավարտվել է Կալիֆորնիայի Ֆրիմոնթ քաղաքում գտնվող ձեռնարկությունում տեղական ժամանակով կիրակի առավոտյան: Ընկերությունը նախատեսում էր այս մակարդակին հասնել մինչեւ 2017 թվականը, սակայն տեխնոլոգիական գործընթացում մի շարք խնդիրների պատճառով դա չէր հաջողվում:
Հիշեցնենք, որ Tesla-ն սկսել է իր նոր Model 3 էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը 2017 թվականի հուլիսին, սակայն արտադրությունն ավելացնելու ճանապարհին դժվարություններ էին ի հայտ եկել: Model 3-ի գինը, որը Model X-ի եւ մոդելի S-ի բյուջետային տարբերակն է, սկսում է 35 հազար դոլարից:




























