Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 21-ամյա ուսանող Սիս Մելիքյանը Հայաստանի մասշտաբով ռեկորդ է սահմանել՝ ձեռքերը ներքեւից վերեւ ծալելով 5,2 կգ ծանրությամբ կցագնդեր բարձրացնելու վարժությունում։  

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արտասովոր շարժողական գործունեության ընդունման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը:«Նա քիչ առաջ է վերջացրել վարժությունը։ Սահմանված 3000 բարձրացման փոխարեն Սիսը կցագնդերը բարձրացրել է 3100 անգամ։ Վարժությունը կատարվել է 1 ժամ 42 րոպեում»,- հայտնեց Թովմասյանը։

Նշենք, որ ջավախքցի Սիս Մելիքյանը սովորում է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժնի 3-րդ կուրսում։ Նա նաեւ զբաղվում է սիրողական բռնցքամարտով: