Հունաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 79-ի, հայտնում է «Sputnik Հունաստանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր 74 զոհի մասին: Մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 187 մարդ (164 մեծահասակ եւ 23 երեխա): Չհաստատված տեղեկություններով՝ անհետ կորած է համարվում 100 մարդ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Հունաստանում տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, որոնց զոհ է գնացել 70 մարդ, Ատտիկայում արտակարգ դրություն է հայտարարվել: Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել ի հիշատակ զոհերի, Հունաստանի դատախազությունը սկսել է հրդեհների պատճառների հետաքննություն, իսկ երկրի զինվորականները պատրաստվում են մասնակցել կրակի մարմանը, որն ընդգրկել է Արեւելյան Ատտիկան: