Դա մեր խնդիր է, ովքեր են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուները։  Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են քաղաքապետի իրենց թեկնածուները։

«Խորհրդի նիստ կհրավիրենք, նիստից հետո կհայտարարենք մեր թեկնածուին։ Էնտեղ կա Արարատ Զուրաբյան, Նաիրա Զոհրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Վահե Էնֆիաջյան, Գեւորգ Պետրոսյան եւ այդպես տասնյակները կան, որոնց մենք պետք է ընտրենք, խորհուրդը համապատասխան որոշում կայացնի»,–նշեց նա։