Աֆղանստանում մանկաբարձների վերապատրաստման կենտրոնի վրա հարձակման արդյունքում երկու մարդ սպանվել է, 5-ը՝ վիրավորվել, անվտանգության ուժերը կարողացել են դադարեցնել հարձակումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին եւ պաշտոնյաներին:
Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Նանգարխար նահանգի Ջելալաբադե վարչական կենտրոնում: Զինյալները կենտրոնի վրա հարձակվել են տեղական ժամանակով մոտ 11:30-ին, հարձակումը տեւել է գրեթե հինգ ժամ:
Երկու զոհերը կենտրոնի աշխատակիցներ են: Դեռ հայտնի չէ, քանի զինյալ է հարձակում իրականացրել, նրանցից մի քանիսը անվտանգության ուժերի կողմից սպանվել կամ վիրավորվել են:











