ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում իր համակիրների առջեւ ելույթի ժամանակ հայտարարել է, որ Մեքսիկայի եւ Միացյալ Նահանգների սահմանին պատի կառուցումը սկսվել է: Թրամփի ելույթի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում, փոխանցում է Gazeta-ն: 

«Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Մենք 1,6 մլրդ դոլար ունենք եւ սկսել ենք պատի մեծ հատվածների կառուցումը»,- ասել է Թրամփը:

Նա նշել է, որ պետության սահմանին պատը «վիթխարի անվտանգություն» կապահովի: