Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հնարավոր է համարել, որ իր կողմից հիմնադրված Tesla ընկերությունը հանրայինից մասնավորի վերածվի, եթե դրա մեկ բաժնետոմի արժեքը 420 դոլար դառնա: Այս մասին նա գրել է Twitter-ում, հաղորդում է ՌԲԿ-ն:
«Մտածում եմ Tesla-ն բորսայից հանելու մասին 420 դոլարի դեպքում (բաժնետոմսի դիմաց): Ֆինանսավորումն ապահովված է», — գրել է Մասկը: Հարցին՝ արդյոք Մասկը լրջորեն է մտածում այդ մասին, նա ասել է. «Այո: Դա շատ խնդիրներից կազատեր»:
Այս գրառումից հետո բորսայում Tesla-ի մեկ բաժնետոմսի արժեքը 6.5 տոկոսով բարձրացել է՝ մինչեւ 363.4 դոլար:
Ներկայումս Մասկը Tesla-ի մոտ 22 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է:





























