ՀՀ–ում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն այսօր՝ օգոստոսի 22–ին հայ–չինական բարեկամության դպրոցի բացման արարողությանը, խոսելով հայերենում «չնաշխարհիկ» բառի ծագումնաբանության մասին, մաղթեց, որ դպրոցը դառնա իսկապես չնաշխարհիկ։
«Հայերենում կա մի բառ՝ «չնաշխարհիկ», որը բառացիորեն թարգմանվում է որպես «Չինաստան աշխարհից» եւ նշանակում է հիասքանչ։ Հուսով եմ եւ հավատում եմ, որ հայ–չինական բարեկամության դպրոցը կդառնա իսկապես չնաշխարհիկ եւ կվերածվի հայ–չինական ավանդական բարեկամության խորհրդանիշի»,–նշեց նա։
Դեսպանը իր խոսքը ավարտեց հայ–չինական դպրոցին՝ բարգավաճում, իսկ հայ–չինական համագործակցությանը՝ շարունակականություն մաղթելով, ապա խոսքը եզրափակեց «շնորհակալությամբ»։
Նշենք, որ բացմանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։











