Հայկական բնապահպանական ճակատը Երեւանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:

Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ եւ Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու եւ աջակցություն հայտնելու նպատակով:

Նշենք, որ շուրջ 2 ամիս է՝ ակտիվիստները փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները՝ կանգնեցնելով հանքի աշխատանքները: Նրանք պահանջում են փակել հանքը:

Ամուլսարի հանքի աշխատողներն էլ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը: