ԱՄՆ–ում հերթական ռեկորդն է գրանցվել Մոնտերե քաղաքի (Քալիֆորնիա նահանգ) Sotheby's տան աճուրդում։ Այսպես, 1962 թվականի Ferrari 250 GTO–ն վաճառվել է 48.4 մլն դոլարով, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Կարմիր սպորտքարի մեկնարկային գինը կազմել է 45 մլն դոլար։ Սակայն արդյունքում հազվագյուտ մեքենայի գնորդը, որի անունը չի հրապարակվում, վճարել է ռեկորդային 48.4 մլն դոլար։ Ferrari–ն 2000 թվականից պատկանել է Numerix Software–ի նախագահին ու Microsoft–ի նախկին աշխատակցին՝ Գրեգ Ուիթենին։





























