Քաղաքականություն վերադառնալու բոլոր շանսերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմն են, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր բերում են, որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին ԱԺ–ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը։
«Եթե ասում են Սահմանադրության խախտում,
«Եթե մտածում ենք Սահմանադրության խախտում է եղել, դրանից շատ առաջներում բավականին լուրջ սահմանադրական խախտումներ են եղել, իսկ կոնկրետ այդ պահին չեմ կարծում, որ որեւէ խնդիր առաջ եկել է»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե կարծում եք, որ նա հնարավորություն ունի՞ քաղաքականություն վերադառնալու, Գալուստ Սահակյանն ասաց. «Ոչինչ դեռ չեմ կարծում, նայում եմ իրավապահ մարմնին, թե ինչ որոշումներ են կայացնում»:
Հիշեցմանը, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ կարգավիճակում է, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Մեղադրյալ կարգավիճակից դուք կարող եք խոսել, որովհետեւ չեք եղել քաղաքականության մեջ եւ կարող եք դա խոսել եւ ուրիշ բան խոսել: Իսկ ես եղել եմ քաղաքականության մեջ եւ գիտեմ, որ որեւէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի: Խնդիրը հետեւյալն է, որ գտնվեն այն մարդիկ, որոնք տվել են այդ զոհերին (Մարտի 1-ի զոհերին–խմբ.)։ Դա կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, կարծում եմ, ճիշտ չէ»։











