«Սանիթեքը» պարտավոր է կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:
«Մենք շատ հստակ ենք դրել պահանջը, որ ծառայությունների որակը եւ ժամանակացույցը պետք է լինի պայմանագրով նախատեսվածին համապատասխան»,-ասաց Կամո Արեյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք նորից կդիմեն վարչարարությանը:
Նշենք, որ վերջին 2 ամիսներին Սանիթեքը պատշաճ ծառայություններ չի մատուցում՝ քաղաքում ստեղծելով հակասանիտարական վիճակ: Օգոստոսի 8-ին «Սանիթեքը» տուգանվել է 12 միլիոն դրամով:
«Սանիթեք» ընկերությանը նաև զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:











