Աշխատանքային տետրերը պարտադիր չեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Աշխատանքային տետրերը պարտադիր չեն, սա հստակ է, ովքեր կպարտադրեն այդ տետրերը նրանք նման իրավունք չունեն: Ծնողն ինքն է որոշում գնել այդ տետրերը, թե՝ ոչ»,-ասաց նախարարը:

Դասագրքերի հետ կապված էլ նախարարը նկատեց, որ շատ տեղին են այն բողոքները, որ առաջին տարում ծնողը գրքի համար վճարում է նույն գումարը, ինչ չորրորդ տարում հնամաշ գրքերի համար:

«Այս համակարգը ենթակա է փոփոխման, բացի այդ այս համակարգը թույլ չի տալիս ավելի հաճախ նոր դասագրքեր տպագրել, քանի որ 21-րդ դարում ինֆորմացիայի ծավալը, մեթոդները շատ արագ փոփոխվում են, եւ մենք էդ նորությունները պետք է հնարավորություն ունենանք, արագ բերենք դպրոցներ»,- հավելեց նախարարը: