Ձեր ձենն Աստծուն ինձնից շուտ կհասնի՝   Կրթության եւ գիտության նախարարին բողոքեց  Երեւանի 185 դպրոցի տնօրեն Համլետ Քյարամյանը։ Նա դժգոհ է հեռուստատեսությունների աշխատանքից։

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նախարար  Արայիկ Հարությունյանին դպրոցի տնօրենը մտահոգություն հայտնեց. «Թումանյանի շաուրման ավելի շատ է ռեկլամ ըլնում, քան Թումանյանի 150–ամյակը։ Սա պիտի վերջացնել, պարոն նախարար, դուք ասեք»։

Միջամտեց Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնակատար Կամո Արեյանը. «Ես խնդրում եմ...նոր ուսումնական տարի է... Թումանյանի շաուրման առարկայական ծրագրերում չկա»։