Դավիթ Սահակյանը ձեր հաջորդ նախագահն է: Այսօր` սեպտեմբերի 1-ին նախագահականում երեխաների ընդունելության ժամանակ կատակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` իր փոխարեն խոսքը տալով երեխային:
«Ծանոթացեք ձեր հաջորդ նախագահը Սահակյան Դավիթն է: Պարոն Նախագահ, կարող եմ ես էլ երկու բառ ասել»,-ասաց նախագահը, ինչին երեխան պատասխանեց` այո:
Նշենք, որ այսօր նախագահը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ընդունել է երեխաներին, նրանց հետ նկարել:











