Բայց Քոչարյանը ոնց ա գալու, ուզում եմ մի հատ հասկանամ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե ընտրության առջեւի կանգնի, ո՞ւմ հետ կհամագործակցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի:
«Թող մասնակցի ընտրություններին, կտեսնենք ով ինչ կտանի: Ինչի՞ մասին է խոսքը: Ես ասում եմ՝ էսօր իմ գործընկերների հետ եմ, որի հետ համագործակցում ենք, աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնել: Այսօր իշխանության հետ համագործակցում ենք, հարաբերությունները շատ լավ են, ջերմ են: Եթե թիմերում լինելու են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք Ես կընտրեմ ինձ»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե կոալիցիա կկազմի՞ որեւէ այլ ուժի հետ, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Սպասեք, մասնակցենք, տեսնենք, որ կոալիցիա կազմենք: Այսօր ամեն մեկս էլ մասնակցում է, տեսնենք ինչ է լինելու»:
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ձեր բիզնեսներում էլ լայնամասշտաբ ստուգումներ կսկսեն, նա արձագանքեց. «Ծառուկյանի կառույցները ստուգում են արդեն 10 տարի եւ որեւէ անգամ չեն կարողացել որեւէ բան գտնել»:
Դիտարկմանը, որ ինքն այդ ժամանակ իշխանությունների հովանավորչությունից էր օգտվում, Ծառուկյանն ասաց. «Ինչո՞ւ 2015-ին Ծառուկյանի ակտիվիստներից 639 հոգի կալանավորեցին, մասկեքով ու ավտոմատներով Ծառուկյանի կառույցները 1,5 տարի ստուգեցին, ինչի՞ համար»:











