Խաղաղօվկիանոսյան «Ջեբի» թայֆունի պատճառով  51 Ferrari մեքենաները հայտնվել են ջրի տակ եւ վնասվել: Մեքենաները պատկանում էին ճապոնական կղզում գտնվող ապրանքանիշի դիլերային կենտրոնին: Ընկերության սեփականատիրոջ խոսքով բոլոր մեքենաները կուղարկեն վերամշակման, քանի որ շարժիչի մեջ հայտնված ծովի ջրի պատճառով այն արդեն հնարավոր չէ վերանորոգել, գրում է Motor-ը:

Sankei հրատարակության տվյալներով չնայած ձեռնարկված միջոցներին, ջուրը շենք է ներթափանցել եւ մեկ մետր լցվել:

Այդ ժամանակ սրահում 53 Ferrari մեքենա կար, որոնցից 51-ը գրեթե մաբողջությամբ ջրի տակ են հայտնվել: Թայֆունից վնասը կազմել է 1 մլրդ իեն (մոտ 9 մլն դոլար): Սեփականատերը հույս ունի, որ ծախսերի մի մասը ապահովագրությունը կծածկի: