Հնդիկ Նավին Կումարը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իր անունը պատմության մեջ նա կարողացել է թողնել՝ մեկ րոպեում առավելագույն թվով հունական ընկույզ կոտրելով, հաղորդում է Fox News-ը:
Տեսագրությունում երեւում է, ինչպես է Կումարը մեթոդաբար աշխատում գլխով եւ 217 ընկույզ կոտրում: Հոլովակը հրապարակելուց հետո այն մոտ 50 հազար մարդ է դիտել:
Նախորդ ռեկորդը պատկանում է պակիստանցի Մոհամմադ Ռաշիդին: Նա մեկ րոպեում 155 ընկույզ է կոտրել:











