Հոլանդական Ocean Cleanup ընկերությունը թողարկել է System 001 մաքրման համակարգը, որը նպատակաուղղված է Խաղաղ օվկիանոսում պլաստիկ աղբի հավաքմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով USA Today թերթը։
System 001-ը շուրջ 600 մետր երկարությամբ լողացող պատնեշ է, որը ընդունում է U ձեւ եւ հասնում ջրի 2,7 մետր խորքերը։ Այն հագեցած է էլեկտրական լամպերով, որոնք աշխատում են արեւային մարտկոցով, բախման նախազգուշացման համակարգով, տեսախցիկով, հաղորդիչով։
Օվկիանոսի մակերեւույթին լողացող պլաստիկ աղբը հատուկ նավերով կտեղափոխվի ցամաք վերամշակման համար։











