Բարձրագույն որակավորման հանձնաժողովում (ԲՈՀ) ներկայումս գրացված է 60 պրոֆեսիոնալ խորհուրդ, որոնք մեծամասնությունը ձեւավորվել է կանոնակարգի խախտումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՈՀ-ի ղեկավար Սմբատ Գոգյանը։
Նրա խոսքով, խորհրդում ընդգրկված մասնագետները պետք է համապատասխանեն մի շարք չափանիշների՝ նրանք պետք է ունենան առնվազն 10 գիտական աշխատություն՝ հրատարակված հինգ տարվա ընթացքում։ Պարզվել է, որ խորհրդի անդամների մեծամասնությունը չի ունեցել նման ծավալի աշխատություններ, իսկ դրանցից շատերը, որոնք մնացել էին որպես գիտական հետազոտություն, ներկայացնում էին բուհերի քննական հարցերի նախապատրաստում։
«Մենք բոլորս հավատում էինք, որ Հայաստանում մենք իրոք ունենք լուրջ գիտություն տարբեր ուղղություններով։ Իրականում մենք պետք է արձանագրենք, որ մեր գիտությունը շատ ծանր, հիվանդ վիճակում է։ Եվ դրա համար մեղավոր են այդ թվում այն գիտնականներն ու պրոֆեսիոնալ խորհուրդների ղեկավարները, որոնք ոչինչ չեն արել իրավիճակը շտկելու համար. պարզապես իրենց համար հարմարավետ միջավայր են ստեղծել, որտեղ շարունակել են ղեկավարել ու բարձրացնել իրենց հեղինակությունը»,- նշել է Գոգյանը։
Նրա խոսքով, եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառվի գործող խորհուրդներում, դրանց մեծամասնությունը կտիպված կլինենք ցրել՝ միայն 1 կամ 2 խորհուրդ կհամապատասխանի բոլոր չափանիշներին։ Դա, սակայն, գիտական աստիճանի հանձնման համակարգում կոլապսի կհանգեցնի։ Հետեւաբար, նման իրավիճակից խուսափելու համար ԲՈՀ-ը սեպտեմբերի սկզբից դադարեցրել է դիսերտացիաների ընդունումը, որպեսզի առավել մանրամասն հետազոտություն անցկացնի ու հասկանա՝ խորհուրդներից որոնք որքանով չեն համապատասխանում պահանջներին, դրանցից որոնք կարելի է «բուժել», եւ որոնք ստիպված կլինեն ցրել։
Սմբատ Գոգյանը նշել է, որ երբ պրոֆեսիոնալ խորհուրդները ձեւավորվում են կանոնակարգի խախտմամբ, դա կարող է հանգեցնել կուռուպցիոն լուրջ ռիսկերի. Եթե 9 անդամից 4-ը կամ 5-ը չեն համապատասխանում չափանիշներին, նրանք չեն կարող օբյեկտիվ գնահատել իրենց ներկայացված թեզը, դրա դեմ չեն արտահայտվի՝ հասկանալով իրենց անկայուն վիճակը։ Դա խորհուրդն ավելի կառավարելի կդարձնի, արդյունքում գիտական աստիճան կարող է ստանալ գիտական շատ թույլ աշխատություն ներկայացրած մեկը։
Գոգյանի խոսքով, ինքը վերջին 2 ամսվա ընթացքում ներկա է եղել ֆիզիկայի ոլորտում երկու թեզերի պաշտպանությանը եւ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ խորհրդի անդամները բոլորովին չեն քննարկել գիտական աշխատությունն ու չեն քննադատել այն։ Կարծես, բոլորը հավաքվել էին միայն նրա համար, որ «կողմ» քվեարկեն ու հեռանան։
Երբ Գոգյանը հավակնորդներին մատնանշել է իրենց աշխատանքներում առկա սխալները, խորհրդից ոչ ոք չի առարկել, սակայն, հետո բոլորը միաձայն «կողմ» են քվեարկել։
«Մի դեպք էլ կար, երբ թեզը գրված էր հայերեն, մինչդեռ ընդդիմախոսը ռուս էր։ Ես հարցրեցի՝ ինչպե՞ս է նա կարդացել թեզը։ Ինձ պատասխանեցին, որ նրան կոնսպեկտը ռուսերեն է տրվել, նա էլ կարդացել է։ Լավ կլիներ, որ ընդհանրապես չպատասխանեին, քան նման պատասխան տային։ Ինձ ասացին. «Դե, այս թեզը թույլ է, սակայն, երեւում է, որ այս պահից սկսած հավակնորդը պատրաստ է գիտական հետազոտություն անցկացնել»։ Սակայն, թեզը եւ դրա պաշտպանությունը պետք է ցույց տան, որ այդ մարդը գիտական հետազոտությունն արդեն իրականացրել է»,- պատմել է Գոգյանը։
Նրա խոսքով, ԲՈՀ-ը գործող օրենքներով լիազորված չէ հետ վերցնել արդեն իսկ տրված գիտական աստիճանը, դա հնարավոր կլինի միայն նոր օրենքների ընդունման դեպքում։ Հետեւաբար, մոտ ժամանակում ԲՈՀ-ը կկենտրոնանա համակարգի «ապաքինման» վրա եւ կանի հնարավորը, որպեսզի պրոֆեսիոնալ խորհուրդերն այսուհետեւ ձեւավորվեն բոլոր կանոններով եւ ընդունեն օբյեկտիվ որոշումներ։ Այս գործընթացում ծրագրվել է ներգրավել Հայաստանից հեռացած եւ տարբեր երկրներում գիտական աստիճան ստացած մարդիկանց փորձը։
«ԲՈՀ-ը մինչեւ վերջերս իրականացնում էր ոստիկանության լիազորություններ։ Մենք փոխում ենք մեր աշխատաոճը, այսուհետ կլինենք ոչ թե ոստիկան, այլ՝ բժշկական կառույց։ Մենք կներգրավվենք խորհրդին ներկայացված թեզի գործընթացի մեջ առաջին իսկ օրվանից։ Եվ մենք չենք պատժելու, այլ վերահսկելու ենք յուրաքանչյուր քայլը, որպեսզի ամեն ինչ օրենքով լինի, բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, ծանոթությունների համակարգը չկարողանա ազդել որոշումների վրա։ Վերջում գնահատական կտանք գիտնականներին, հավակնորդներին, խորհուրդների անդամներին, գիտական ղեկավարներին, իսկ որոշ դեպքերում կարող ենք նաեվ որոշակի անձանց արգելել ընդգրկվել խորհուրդներում կամ դառնալ գիտական ղեկավար, եթե նկատենք կասկածելի սխեմաներ», - նշել է Գոգյանը։











