Մենք ոչ ոքից չենք նեղանա՝ անկախ նրանից, կտաք մեզ ձեր ձայները թե ոչ: Այս մասին Երեւան վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանը նշեց մի շարք ոլորտներ, որոնք լուծման են սպասում. աղբահանություն, անսարք վերելակներ, բազմաբնակարան շենքերի կառուցում, ինչպես նաեւ խարխուլ բնակարանային ֆոնդի խնդիր:

«Մենք պաշտոնների կարիք չունենք. պարզապես ցանկանում ենք օգնել քաղաքին մեր փորձով: Ում էլ որ ընտրեք, մենք կշնորհավորենք ընտրվածին եւ կանենք դա առանց նեղանալու: Ընտրեք քաղաքապետին՝ ինչպես ցանկանաք. դուք եք  ապրելու Երեւանում»,- նշեց նա:

Միեւնույն ժամանակ Ծառուկյանը շեշտեց, որ եթե ընտրվի իրենց թեկնածուն, սակայն չկատարի իր խոստումները եւ վատ աշխատի, ապա հրաժեշտ կտա քաղաքապետի կամ Ավագանու խորհրդի անդամի պաշտոնին: