Այդ խոսակցության պահին եղել եմ Ժնեւ քաղաքում, գնում էի օդանավակայան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված ձայնագրությանը:
«Իմ ու Սասուն Խաչատրյանի խոսակցությունը եղել է հուլիսին: Մի ամիս պահել են այս խոսակցությունը, ոչ ոք չգիտի, էլի կա խոսակցություն, թե չկա, որովհետեւ մենք էլի շատ խոսել ենք: Կարող է՝ վաղը երկրորդ սերիան հրապարակեն, երրորդ սերիան հրապարակեն: Մինչեւ «Մարտի 1»-ը չբացահայտվի, մինչեւ չկանգնեն դատարանի առջեւ երկրից գումարներ թալանածները, մարդասպանները, մենք չենք թուլացնելու մեր հարձակողական աշխատանքը: Աշխատելու ենք մեր ուժերի ներածին չափով եւ անելու ենք ամեն ինչ, որ բոլորը պատասխան տան: Ուզում է հրապարակեն, ուզում է՝ չհրապարակեն, ոչինչ չի փոխվելու»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հեռախոսահամարից է խոսել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ:



























