Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Բադեն-Բադենը» Գերմանիայի ակումբային առաջնության 9-րդ տուրում 7,5:0,5 հաշվով պարտության է մատնել «Մյունխենին»:
Armchess.am-ի փոխանցմամբ, առաջին խաղատախտակի վրա Մովսիսյանը սեւերով հաղթել է Շտեֆան Բրոմբերգերին:
Ինը տուրից հետո «Բադեն-Բադենը» 17 միավորով գլխավորում է աղյուսակը: Մոտակա մրցակիցները` «Վերդերը» եւ «Էպինգենը», ետ են մնում 2-ական միավորով:



























