Թիվ 9/24 ընտրական տեղամասում խախտում է գրանցվել: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ անհայտ անձը քվեախցի պատերին 8-եր է նկարել: Հիշեցնենք, որ 8 համարով հանդես է գալիս «Լույս» դաշինքիից առաջադրված թեկնածու Արտակ Զեյնալյանը:
Խախտումը նկատել են վստահված անձինք: «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Բագրատ Դաբաղյանը դա խախտում է համարել: «Նույնիսկ եթե ուղերձն ընտրողներին չի ուղղված, անհրաժեշտ է այն վերացնել»,- նշեց նա:
Ներկայումս բոլոր 8-երը սոսնձվել են սպիտակ թղթով: Խախտումը գրանցվել է մատյանում:












