Tesla–ի ղեկավար Իլոն Մասկը մեկնաբանել է ԱՄՆ բորսաների եւ արժեթղթերի հարցերով հանձնաժողովի կողմից իր դեմ հարուցվող գործը։ Իր խոսքով՝ նա միշտ ազնիվ է եղել ներդրողների նկատմամբ, փոխանցում է «ՌԲԿ»–ն։

CNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում Մասկն անարադար է անվանել հանձնաժողովի մեղադրանքն այն մասին, որ ինքը մոլորության մեջ է դրել բաժնետերերին։ Tesla–ի ղեկավարը հայտարարել է, որ իրեն տխրեցրել է Մանհեթենի դաշնային դատարանում իր դեմ գործ հարուցելու որոշումը։

Սակայն, ԱՄՆ բորսաների եւ արժեթղթերի հարցերով հանձնաժողովում կարծում են, որ Մասկը ներդրողներին մոլորեցրել է, երբ հայտարարել է, որ կարող է գնել Tesla–ի բոլոր բաժնեմասերը։ Գերատեսչությունում հաշվարկել են, որ գործարարը բավարար երաշխիքներ չունի Twitter–ում այդպիսի հայտարարությամբ հանդես գալու համար։

Նախորդ շաբաթ Մասկի պահվածքով հետաքրքրվել է նաեւ Արդարադատության նախարարությունը՝ սկսելով համապատասխան հետաքննությունը։  

Նշենք, որ Tesla–ի բաժնետոմսերը այս լուրերի ֆոնին 13.5 տոկոսով անկում են ապրել։