Նոր IPhone XS Max–ը բարելավում է դեմքը սելֆիի տեսախցիկով կատարված ֆոտոներում։ Գաջեթն այն անում է առանց սեփականատիրոջ իմացության եւ ոչ այդքան որակյալ, հայտնում է OANE–ը։

Այս հնարավորությունը նկատել է Unbox Therapy ալիքի բլոգերը։ Փորձագետի խոսքով՝  IPhone XS Max–ի դիմացի տեսախցիկը թաքցնում է դեմքի կնճիռները եւ մաշկն ավելի հարթ է դարձնում, սակայն արդյունքում նկարն այդքան էլ որակյալ չի ստացվում։ Տեսանյութի նկարահանման ժամանակ մասնագետը սելֆի է արել, լուսանկարում նրա դեմքին ավելի քիչ կնճիռներ են եղել, քան իրականում։ Ավելի ուշ IPhone XS Max–ի մյուս սեփականատերերը եւս սկսեցին բողոքել դեմքի հարթեցման առումով։

Հետաքրքրական է, որ Apple–ը նոր հնարավորությունը չի մեկնաբանել, հնարավոր է՝ այն մշակում են, որից հետո պաշտոնական կդառնա։