Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ-օփեն» մրցաշարում կայացան 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից այս անգամ հաղթանակ տոնեց միայն Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթեց Դմիտրի Բոչարովին:
Մեր մյուս գրոսմայստերները` Տիգրան Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաեւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ոչ-ոքի խաղացին:




























