ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում է:

Այստեղ վարչապետը կմասնակցի մի շարք միջոցառումների:

ՌԴ հերոս, տիեզերագնաց  Անտոն Շկապլերովը Ագարակում Փաշինյանին կհանձնի ՀՀ դրոշը, որն ավելի քան 190 օր եղել է տիեզերքում՝ միջազգային տիեզերակայանի տարածքում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ էր վերադարձել Ֆրանսիայից որտեղ մասնակցել է  աշխարհահռչակ շանսոնյել Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան եւ թաղման արարողություններին: