ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ քիչ առաջ մեկնարկել են։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ այն ընթանում է կառավարության շենքում։

Բանակցությունների թեման Խորհրդարանի լուծարումն ու ԱԺ արտահերթ ընտրություններն են՝ մինչեւ դեկտեմբեր։

Այս հարցը Նիկոլ Փաշինյանը մինչ այս քննարկել է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։