Հայաստանի ԱԺ-ում քննարկվում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախօրեին նախագիծը ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստում հավանության է արժանացել: Թեեւ քննարկումը բուռն է անցել, եղել են բազմաթիվ առաջարկություններ, սակայն օրինագիծը միաձայն է ընդունվել հանձնաժողովում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյլանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս համաներումն իր ծավալնելով մեծ է եւ աննախադեպ: Նա նաեւ հայտարարել էր, որ համաներման նախագիծն ԱԺ կայքում տեղադրելը խախտում է:

Նշենք, որ համաներումը կտարածվի Շանթ Հարությունյանի գործի, «Սասնա ծռեր» գործով անցնող մի շարք անձանց վրա: