Օմսկի մարզում կինը դրամարկղի մոտ ծննդաբերել է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Նազիվաեւսկ քաղաքի սուպերմարկետներից մեկում:
YouTube-ում հրապարակված տեսանյությում երեւում է, թե ինչպես է կինը մոտենում դրամարկղին, սկսկում է ապրանքները դնել ժապավենի վրա եւ հանկարծակի բռնում է որովայնը: Հերթում կանգնած կանանց խոսքով կինն անգամ օգնություն չէր խնդրում, միայն ցածր ձայնով ասաց, որ գործընթացը սկսվել է:
Խանութի աշխատակիցերն անմիջապես շտապ օգնություն են կանչում: Երեխան սակայն ծնվում է մինչ բժիշկների գալը: Ընդ որում մինչ կինը ծննդաբերում է, հարեւան դրամարկղերում մարդիկ շարունակում էին վճարումներ կատարել:
Տարածաշրջանի Առողջապահության նախարարության ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է, որ երեխան ժամանակից մի փոքր շուտ է ծնվել: Նա լիովին առողջ է, կշռում է 3620 կգ: Երեխային եւ մորն արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Երեխային անվանել են Իվան, ընտանիքում նա վեցերորդն է:











