ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, իսկ 1–ը՝ գաղտնի:

Այդ թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու եւ համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագիծը: