Որոշ հանգամանքներ կան, որ այսօր էլ մեզ համար անհասկանալի են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով գաղտնալսված խոսակցությանը։
«ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ խոսակցությունն իրականում մոնտաժված է: Այնտեղ կան բառակապակցություններ, որոնք այդ ձեւով չեն ասվել: Այս պահին այսքանն ասեմ, հետագայում Քննչական կոմիտեն հավանաբար ավելի մանրամասն տեղեկատվություն կտա: Ամեն դեպքում, այդքան տեւողությամբ այդպիսի խոսակցություն չի եղել, որը տեղադրվել է համացանցում: Դա ապացուցվել է, որքան ես գիտեմ»,– ասաց նա։
Հարցին՝ ի վերջո ով էր այդ Հրաչը, ում նկատի ուներ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Հավանաբար խոսքը ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանի մասին է»։











