Չինական ՌՕՈՒ օդաչուների ակադեմիայի կուրսանտը քիչ է մնացել մահանա նռնակից, որը չի կարողացել նետել ցանկապատից այն կողմ, հաղորդում «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Metro հրատարակությանը:

Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, որ զինամթերքը հարվածում է արհեսատական արգելքին եւ հետ գլորվում: Օգնության է հասնում հրահանգիչ Սույ Խաոն, որն արագ զինծառայողին դեպի խրամատ է քաշում: Նռնակը 3 վայրկյան անց պայթում է:

Խաոի խոսքով, դեպքը տեղի է ունեցել նետման ժամանակ ձեռքի սխալ դիրքի պատճառով: