Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում քննարկում է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը:
Օրակարգում է նաեւ արտահերթ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը հաստատելու հարցը։











