Չինաստանի հյուսիս–արեւելքում հանգստացողներին հաջողվել է տեսանկարահանել, թե ինչպես են պանդաները ուրախանում առաջին ձյան համար։ Մեծ սեւ ու սպիտակ արջերը խաղում են գնդակով, թավալգլոր են լինում, հնդկեղեգ են կրծում։ Տեսանյութի հեղինակները նշում են, որ տեսագրությունը արվել է Յաբուլի լեռնադահուկային հանգստավայրի մոտ գտնվող տաղավարում, գրում է «ՌԳ»–ն։

Հեյլունցզյան նահանգ Սիցզյա եւ Յույու պանդաները եկել են Չինաստանի հարավից, որտեղ ձյուն հազվադեպ է գալիս։ Ինտենսիվ տեղումներից հետո ձյան ծածկույթը տաղավարում կազմել է 20 սանտիմետր։